Թուրքական Շըրնաքում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ թուրք զինվոր է զոհվել

17:58, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում թուրքական ուժային կառույցների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում կրկին թուրք զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների արձակված կրակոցի հետևանքով զոհվել է թուրք սպա Իլքեր Թոսունը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Թուրք-քրդական բախման հետևանքով նաև վիրավորվել է մեկ զինվոր և երկու քորուջու (գյուղի պահապան):


© 2009 ARMENPRESS.am