Հայ սամբիստներն առաջին մեդալները նվաճեցին աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում

21:30, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Պատվո հարթակ են բարձրացել 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:

Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am