Հայ սամբիստները Ռիգայում կմասնակցեն աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին

21:57, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում կայանալիք սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին մասնակցելու նպատակով Ռիգա են մեկնել Հայաստանի սամբոյի պատանիների եւ երիտասարդական հավաքականները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին  Հայաստանի սամբոյի ֆեդերացիաից, մրցավայր է մեկնել 13 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ երկրների մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

 

 


© 2009 ARMENPRESS.am