Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպք

11:22, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 13-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 6, յուրացման 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: 


© 2009 ARMENPRESS.am