«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք

18:58, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 6-ին կատարվել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 471.80 դրամ միջին փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 471.80 դրամ, իսկ պահանջարկը` 471.75 դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբորի 2-ին գործարք չի կատարվել, իսկ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ:


© 2009 ARMENPRESS.am