Ստամբուլի հայկական Դադյան դպրոցն ուսումնական նոր տարում աշակերտներին ընդունել է նոր շենքում

13:42, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայկական համայնքին պատկանող Բաքըրքյոյ շրջանի Դադյան հայկական դպրոցն ուսումնական նոր տարում իր աշակերտներին ընդունել է նոր շենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Gercek Gundem կայքը:

171 տարվա պատմություն ունեցող Դադյան դպրոցի նոր շենքի կառուցումը սկսվել է 2012 թվականին և տևել 3 տարի: Շենքի կառուցման համար անհրաժեշտ նյութական ծախսերը հոգացել են հայկական համայնքի անդամները: Այս տարի նոր դպրոցն ընդունել է 500 աշակերտ, թեպետ կարող է ընդունել մինչև 600 աշակերտի: Դպրոցի դասասենյակները կահավորված են ժամանակակից սարքավորումներով:

Սուրբ Աստվածածին հիմնադրամի ղեկավար Մեսութ Օզդեմիրը դպրոցի նոր շենքի բացման առնչությամբ ասել է. «Եթե չլիներ հայրենասերների աջակցությունը, մեր այս երազանքը չէինք կարողանա իրականացնել»:

Դադյան դպրոցի նոր շենքը հայկական համայնքի համար առաջին դպրոցական շենքն է 1962 թվականից ի վեր:


© 2009 ARMENPRESS.am