ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի ընդհանուր ժողովին

15:48, 28 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց հողի մայրաքաղաք Մայնցում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի հերթական հաշվետու-ընտրական ընդհանուր ժողովը, որին մասնակցել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեսյբուքյան էջից, ժողովն ընտրել է կազմակերպության նոր ղեկավար մարմիններ. վարչության 18 անդամներ ընտրել են ինստիտուտի գլխավոր քարտուղարին, նախագահին և նրա երկու տեղակալներին: Նախագահ Բուրգի Վոլգերի (Իտալիայի Հարավային Տիրոլի նախկին օմբուդսմեն) փոխարեն ՕԵԻ նախագահ է ընտրվել Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց հողի օմբուդսմեն Դիտեր Բուրգարդը, նրա երկու տեղակալներ են ընտրվել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի օմբուդսմեն Ալեքսանդր Շիշլովը և Սերբիայի Նովի Սադ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Դրագոն Միլկովը: Ինստիտուտի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է դոկտոր Ջոզեֆ Զիգելեն (Ավստրիա):


© 2009 ARMENPRESS.am