Լոս Անջելես. անօթեւաններն սպառնում են անվտանգությանը

11:44, 23 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ անօթեւանների աճող հիմնախնդիրն սպառնում Է հասարակական անվտանգությանը: Այդ հիմնախնդրի լուծման համար ծրագրվում Է տրամադրել 100 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ներկայում, մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի փողոցներում ապրում Է 26 հազար մարդ: Դա 10 տոկոսով ավելի Է, քան երկու տարի առաջ:

Փորձագետներն ասում են, որ աճի պատճառներն են՝ բնակարանի վարձակալության բարձր գինը, ցածր աշխատավարձը եւ գործազրկությունը:

Լոս Անջելեսը հավակնում Է 2024  թվականի ամառային Օլիմպիադայի անցկացման իրավունքին, եւ քաղաքի իշխանություններն ասում են, որ անօթեւանների հիմնախնդրիրը, որը գոյություն ունի տասնյակ տարիներ, անհրաժեշտ Է լուծել մինչ այդ ժամկետը:

 

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am