Մեկ օրում ինքնասպանության երկու դեպք Ադրբեջանում

17:52, 21 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սեպտեմբերի 21-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով qafqazinfo.az լրատվական կայքը, Բաքվի Սաբունչիի շրջանի Ռամանա ավանում 22-ամյա Մահիր Մանսուր օղլու Մամեդովը կախվել է կիսաշեն շենքում: Ինքնասպանության եւս մեկ դեպք է տեղի ունեցել Բեյլագանի շրջանում: Շրջանի 63-ամյա բնակիչ Արիֆ Բալաշովը TOZ տեսակի հրացանով գնդակահարել է իրեն:

Ինքնասպանությունների պատճառները հայտնի չեն: Երկու փաստի առնչությամբ էլ հետաքննություն է սկսվել:

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում երեք դպրոցականների ինքնասպանության դեպքեր են գրանցվել: 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի ընթացքում այդ երկրում արդեն ինքնասպանության 154 դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ն անչափահասներ են եղել:    

2014 թ. այդ երկրում ինքնասպանության 240 դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ը անչափահասներ են եղել: Ինքնասպանության 14 դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:


© 2009 ARMENPRESS.am