Բրիտանացի գիտնականները թույլտվություն են խնդրել՝ մարդու սաղմերում փոխել գեները

14:20, 18 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները մարդու սաղմերի գենային վերափոխման հայտ են ներկայացրել կառավարությանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Դա տեղի Է ունեցել այն բանից ընդամենը մի քանի ամիս անց, երբ գիտական աշխարհն իմացավ Չինաստանում նման գիտափորձերի անցկացման մասին, որոնք բուռն բողոքներ հարուցեցին:   

Գիտափորձերը պատրասվտում են անցկացնել Լոնդոնի Ֆրենսիս Քրիկի ինստիտուտում: Դրանք կտեւեն շուրջ երկու շաբաթ, իսկ սաղմերը հնարավոր չի լինի հասցնել մինչեւ պտղի վիճակի: Փորձերի համար ձվաբջիջները եւ սպերմատոզոիդները կնվիրաբերեն այն զույգերը, որոնց մոտ ավելցուկ Է գոյացել այն բանից հետո, երբ նրանք արտամարմնական բեղմանավորման բուժընթաց են անցել:   

Գիտնականների վերջնական նպատակն Է՝ լուծել վիժումների խնդիրը: Վերափոխելով մարդու սաղմերը՝ նրանք ցանկանում են որոշել այն գեները, որոնք ամենից ակտիվ են գործում պտղի կյանքի առաջին օրերին, երբ սաղմը ձեւավորում Է բջիջները՝ ապագա ընկերքի հիմքը: Գեները կմիացնեն եւ կանջատեն Crispr-Cas9 գործիքի միջոցով:


© 2009 ARMENPRESS.am