Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը
16:25, 17 Սեպտեմբեր, 2015ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում ԼՂՀ ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը մեր երկրում արվեստի զարգացման և Արցախի մշակույթն արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից:
© 2009 ARMENPRESS.am