Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել (տեսանյութ)

20:38, 16 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայում սեպտեմբերի 16-ին,տեղական ժամանակով ժամը 14:00-ին, պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, պահեստը պատկանում էր Թուրքիայի հատուկ ծառայություններին: Պայթյունի արդյունքում ուժգին հրդեհ է ծագել: Միջադեպի վայր մեծ թվով շտապօգնության բրիգադներ եւ հրշեջ մեքենաներ են ժամանել: Պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին ոչինչ չի հայտնվում:

Թուրքական ԶԼՄ-ները շտապել են ենթադրել, որ պայթյունը, հնարավոր է, ահաբեկչական գործողություն է, որն իրագործել են Քրդիստանի աշխատավորական կուսակցության» զինված թեւի մարտիկները:


© 2009 ARMENPRESS.am