Վրաստանը ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցելու հույս ունի. Խիդաշելի

11:06, 16 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին հայտարարել է, որ իր երկիրը շուտափույթ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույս ունի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք խնդրում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի Վրաստանի թեման ընդգրկվի ՆԱՏՕ-ի՝ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի ծրագրում: Մենք ցանկանում ենք Չեռնոգորիայի հետ նույն խմբում լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Մենք անդամակցություն ենք ակնկալում, ձգտում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ Ռուսաստանի գործողությունների պատճառով: Այժմ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, հասկանում ենք՝ ինչ կարող է տեղի ունենալ Մոլդովայում, եւ Վրաստանը հաջորդն է լինելու»,- ասել է պաշտպանության նախարարը՝ սեպտեմբերի 15-ին ելույթ ունենալով Լոնդոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am