Ադրբեջանում ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել

10:48, 16 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Գըզըլքենդ գյուղի մի խումբ ծնողներ հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել դպրոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ծնողներն այսօր առավոտյան հավաքվել են դպրոցի շենքի առջեւ եւ սկսել են բողոքել ուսումնական հաստատությունում առկա սարսափելի պայմանների դեմ:

Ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել սովորելու խիստ վթարային շենքում եւ պահանջում են դպրոցի նոր շենք կառուցել:

Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում էլ սեպտեմբերի 15-ին նոր ուսումնական տարվա սկսվելուց մեկ օր առաջ 12-ամյա դպրոցական Իսմեթ Գիսմեթ օղլու Ասադովն ինքնասպանություն է գործել նոր դպրոցական համազգեստ չունենալու պատճառով (qafqazinfo.az):

Նրա ընտանիքի մերձավորների խոսքով` երեխան այդ քայլին է դիմել այն պատճառով, որ ծնողները չեն կարողացել նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստ եւ պայուսակ գնել իր համար:


© 2009 ARMENPRESS.am