Հայ շախմատիսները հաջող են ելույթ ունենում Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում

13:30, 14 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս Թբիլիսում ընթացող «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015» անվանումը կրող օփեն մրցաշարում հաջող խաղ են ցուցադրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Տիգրան Կ. Հարությունյանը, որոնք խաղացված 5 տուրերից հետո ունեն 4-ական միավոր և գտնվում են առաջատարների խմբում: Հայկ Մարտիրոսյանն ու Դավիթ Շահինյանն ունեն 3.5-ական միավոր:


© 2009 ARMENPRESS.am