«Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը հոսպիտալացվել է Իսրայելում

15:35, 12 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևն առողջական խնդիրների պատճառով շտապ հոսպիտալացվել է Իսրայելում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru-ն, այս մասին հայտնել են Պյատիգորսկի քաղաքային ադմինիստրացիայի մամուլի ծառայությունից: Խումբը պետք է մասնակցեր Պյատիգորսկի հիմնադրման 235-ամյակին նվիրված համերգին, և հոսպիտալացման պատճառով այդ իրադարձությունը չեղարկվել է: Համերգի կազմակերպիչներն ու Ռաստորգուևը հայցել են երկրպագուների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Լյուբերցի քաղաքում բացվել է արձան` «Լյուբե» խմբի պատվին: 


© 2009 ARMENPRESS.am