Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման ժամանակ 2 մարդ է զոհվել

15:28, 12 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվող փոքր ինքնաթիռը կործանվել է` դառնալով 2 մարդու մահվան պատճառ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին,  միջադեպը, որի պատճառները դեռևս անհայտ են, տեղի է ունեցել Կոլումբիայում: Հաղորդվում է, որ Քրուզն ինքնաթիռում չի եղել: Բացի այդ, ևս մեկ անձ վնասվածքներ է ստացել:

elheraldo.co –ն տեղեկացնում է, որ Piper PA-60 ինքնաթիռը Մեդելինից Սանտա-Ֆե էր ուղևորվում: 

Քրուզը նկարահանվում է մի ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի սկզբին։ Ֆիլմը պատմում է մի օդաչուի մասին, ով աշխատում էր հայտնի մեդելինյան կարտելի համար։  


© 2009 ARMENPRESS.am