Եվրատեսիլի ֆինն մասնակիցները երգ են թողարկել հաջակցություն փախստականների ընդունման

11:23, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիննական «Պերտի Կուրիկի անվանակոչությունը» պանկ-խումբը, որն այս տարի երկիրը ներկայացրել Էր Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթում, որոշել Է անսովոր եղանակով հանդես գալ հաջակցություն  փախստականների ընդունման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատարողներն ավելի վաղ ամբողջ աշխարհում իրենց նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն են գրավել այն բանով, որ կարիերա են անում ռոք-բեմում, չնայած նրանց տրված ախտորոշմանը՝ Դաունի համախտանիշ: Ու թեեւ Եվրատեսիլում նրանց չհաջողվեց անցնել եզրափակիչ, նրանք լսարանի կողմից հիշվեցին մրցույթի պատմության մեջ ամենակարճ երգերից մեկով՝ դրա տեւողությունը կազմել Է ընդամենը 1,27 րոպե:  

Կոմպոզիցիան, որը կոլեկտիվը կատարել Է ապաստան խնդրողների ընդունման՝ հայենակիցների ջանքերի պաշտպանության համար, Էլ ավելի կարճ Է՝ ընդամենը 1,01 րոպե: Խմբի մասնակիցները կարծում են, որ այն բովանդակում Է ամենակարեւոր բառերը, որպեսզի եվրոպացիները ավելի լավ հասկանան պատերազմից փախչող մարդանց վիճակը:    

«Այս երկրում փախստականներին անհրաժեշտ Է տրամադրել իրավունքներ եւ պաշտպանություն: Նրանցից ոչ մեկին չի կարելի վիրավորել, խփել  եւ տանջել: Որովհետեւ նրանց սեփական երկրում սարսափելի պատերազմ Է, եւ նրանք ապաստան են փնտրում Ֆինլանդիայում»,- ընկերների նվագակցության ներքո երգել Է խմբի մենակատար Կարի Ալտոն:

Հանրապետության ներքին գործերի նախարարության գնահատումներով՝ այս տարի Ֆինլանդիա կարող Է գալ մինչեւ 25 – 30 հազար փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


© 2009 ARMENPRESS.am