Շերոն Մագուայրը ձեռնամուխ Է եղել Բրիջիթ Ջոնսի մասին երրորդ ֆիլմի ստեղծման աշխատանքին

18:41, 10 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռեժիսոր Շերոն Մագուայրը ձեռնամուխ Է եղել Բրիջիթ Ջոնսի մասին պատմող երրորդ՝ «Բրիջիթ Ջոնսի երեխան» ֆիլմի ստեղծման աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood reporter-ին:

«Այժմ բանակցություններ են ընթանում ամերիկացի դերասան Պատրիկ Դեմփսի հետ, որին առաջարկվել Է կինոնկարում խաղալ «իդեալական տղամարդու» գլխավոր դերը»,-նշում Է հրատարակությունը:

2001 թվականին Էկրան բարձրացած «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ռոմանտիկ կատակերգությունը, որը նկարահանել Էր ռեժիսոր Շերոն Մագուայրը, մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսների շրջանում, ինչպես նաեւ առեւտրային առումով: 26 մլն դոլար արտադրական ծախսերի դեպքում ժապավենը վարձույթում հավաքեց 282 մլն դոլար: 

2004 թվականին Էկրան բարձրացավ դրա սիքվելը՝ «Բրիջիթ Ջոնս. ողջամտության սահմանագծին» ֆիլմը, որը նույնպես զգալի հաջողություն ունեցավ:

Երկու ֆիլմերն Էլ հիմնվում են բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգի վեպերի վրա: 2013 թվականին նա երրորդ գիրքն Է լույս ընծայել Բրիջիթ Ջոնսի մասին: Հենց դա Էլ դրվել Է ֆիլմի հերթական շարունակության սցենարի հիմքում:

Հոլիվուդյան ԶԼՄ-ների համաձայն՝ «Բրիջիթ Ջոնսի երեխան» կինոնկարում կրկին խաղալու են դերասանուհի Ռենե Զելվեգերը եւ դերասան Քոլին Ֆերթը: Սակայն Հյու Հրանթը ֆիլմին չի մասնակցի: Նրան կփոխարինի Պատրիկ Դեմփսին:

Ժապավենի նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am