Ռիզ Ուիզերսփունը, People հանդեսի վարկածով, գլխավորել Է ամենանրբագեղ դերասանուհիների վարկանիշը

15:18, 10 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը People հանդեսի կողմից ճանաչվել Է Հոլիվուդի ամենանրբագեղ կինը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տարվա վարկանիշը հրապարակվել Է հանդեսի նոր համարում:

Ռիզ Ուիզերսփունը ճանաչում Է ստացել «Օրենքով շիկահերը» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո (2001): «Անցնել սահմանագիծը» (2005) ֆիլմում ամերիկացի նշանավոր քանթրի երգչուհի Ջոնի Քեշի դերը խաղալու համար դերասանուհին ստացել Է «Օսկար» մրցանակ:  

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Ջուլիանա Մուրն Է, որն այս տարի «Օսկարի» Է արժանացել «Դեռեւս Էլիս» ֆիլմում (2014) խաղացած դերի համար: Առաջին եռյակը եզրափակում Է Մինդի Քեյլինգը, որին ճանաչում են բերել նկարահանումները «Գրասենյակ» հեռուստասերիալում (2005-2013):

Հոլիվուդի ամենաոճավոր կանանց ցուցակում տեղ են գտել նաեւ ամերիկացի դերասանուհիներ Էլիզաբեթ Բենքսը, Սիենա Միլլերը, Զոյի Սալդանան եւ Քիռնան Շիպկան, ավստրալուհի Ռոուզ Բիռնը, բրիտանուհի Էմիլի Բլանթը: Տասնյակը եզրափակում Է Քեյթ Հադսոնը: 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հանդեսի փորձագետներն առաջին հերթին գնահատում են հագուստները, որոնցով դերասանուհիները հայտնվում են Հոլիվուդի պաշտոնական արարողություններում եւ խոշորագույն միջազգային կինոփառատոններում:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am