Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին «Վոլկսվագեն Գոլֆ»-ը բախվել է ճամփեզրի սյանը

09:40, 10 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 10-ին` ժամը 02.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 22 UT 960 պետհամարանիշով ավտոմեքնենան (վարորդ՝ 1985թ. Դ. Ա. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ օգնել են ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:


© 2009 ARMENPRESS.am