Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է. Միհրան Հարությունյանը և Արսեն Ջուլֆալակյանը կպայքարեն բրոնզի համար

02:35, 8 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի պահպանության համար:

Հայաստանի ներկայացուցիչ 66 կգ Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում 4-0 հաշվով հաղթում էր կորեացի Ռյուին: Մրցավարը 2 անգամ, իբր գլխով խփելու համար 2-ական միավոր տվեց մրցակցին և կորեացին հաղթեց 4-4 հաշվով: Միհրանը նվաճեց օլիմպիական ուղեգիր և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարզապես անկասելի է: Կրկին 3րոպե 58 վայրկյանոմ 9-0 հաշվով հաղթելով ռումինացի Ալեքսուս Սիուրային մտավ եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: նախաօլիմպիական այս տարում աշխարհի այս առաջնություն վարկանիշային է և այստեղ կխաղարկվեն 16 օլիմպիական ուղեգրեր:


© 2009 ARMENPRESS.am