Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան» առաջատարն Է Վենետիկի կինոփառատոնի վարկանիշերում

16:48, 7 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի կինոփառատոնի առաջին կեսի արդյունքներով Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» վավերագրական-խաղարկային կինոժապավենն առաջատարն Է քննադատների եւ հանդիսականների քվեարկության վարկանիշերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարկանիշը սեպտեմբերի 7-ին հրապարակվել Է Իտալիայի CIAK հեղինակավոր կինոհրատարակության փառատոնային թողարկման  մեջ:     

Ամեն օր իտալացի քննադատները եւ պրեմիերային ցուցադրությունների հանդիսականները գնահատում են Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի մասնակիցներին, կինոփառատոն, որը սեպտեմբերի 2-ից մինչեւ 12-ը տեղի Է ունենում Լիդո կղզում: Այս պահին գնահատականներ Է ստացել մրցույթին մասնակցող ֆիլմերի ուղիղ կեսը:      

Ալեքսանդր Սոկուրովի»Ֆրանկոֆոնիան», որը պատմում Է գերմանական օկուպացման ժամանակների Լուվրի մասին,   գլխավորում Է իտալական առաջատար հրատարակությունների կինոքննադատների վարկանիշը՝ հինգ հնարավորից վաստակելով չորս բալ: Երկրորդ տեղում Է ֆրանսիական «Կնգում» դրաման, երրորդ հոիզոնականը, քննդատների կարծիքով՝ զբաղեցնում Է Լուկա Գուադանինոյի «Մեծ խռովք» ժապավենը՝ գլխավոր դերում Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ: Սոկուրովի ֆիլմն առաջատարն Է նաեւ հանդիսականների ժյուրիի վարկանիշում:       

Այնտեղ ֆիլմն ստացել Է 3,7 բալ 5 հնարավորից: Այստեղ «Ֆրանկոֆոնիային» հաջորդում են Թոմ Հուպերի «Աղջիկը Դանիայից» ֆիլմը՝ գլխավոր դերում Էդդի Ռեդմեյնի մասնացկությամբ (3,6 բալ) եւ Քերի Ֆուկունագայի «Անոք գազանները»՝ դերերից մեկում Իդրիս Էլբայի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am