Թբիլիսիի՝ ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգին կվերաբացվի սեպտեմբերի 13-ին

12:05, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրհեղեղից ավերված Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգին՝ նրա վերին մասը, կբացվի սեպտեմբերի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հուլիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի Է ունեցել ավերիչ հեղեղում. ափերից դուրս եկած Վերե գետը ողողել Է բնակելի տները, կենդանաբանական այգին, Թամազ Էլիզբարաշվիլիի՝ շների համար նախատեսված մասնավոր ապաստանը, վնասվել Է քաղաքի ենթակառուցվածքը:

Կենդանաբանական այգու 600 բնակիչներից փրկվել Է կեսից Էլ պակասը: Մի քանի կենդանիներ հայտնվել Էին փողոցում, այդ թվում՝ գիշատիչներ, որոնց հարկ եղավ ժամանակավոր անզգայացնել կամ սպանել:  

«Աշխատանքները տարվում են բավականին ինտենսիվ ռեժիմով: Ցանկանում ենք, որ կենդանաբանական այգու տարածքը բացվի սեպտեմբերի կեսերին»,-հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան, որը սեպտեմբերի 3-ին այցելել Էր կենդանաբանական այգի եւ տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, այսպես կոչված Թբիլիսյան ծովի (Թբիլիսիի ջրամբար) մոտ գտնվող տարածքում արդեն սկսել են կառուցել նոր կենդանաբանական այգի, որը կզբաղեցնի 48 հեկտար տարածք:


© 2009 ARMENPRESS.am