Պուտինն աշխատանքային այցով ժամանել Է Չինաստան

15:26, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին ժամանել Է Պեկին, որտեղ կմասնակցի Ճապոնիային դիմադրության պատերազմում չին ժողովրդի հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված հանդիսություններին, ինչպես նաեւ բանակցություններ կվարի ՉԺՀ-ի ղեկավարների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Իր աշխատանքային այցի առաջին օրը Պուտինը հանդիպում կունենա ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ եւ կքննարկի առեւտրատնտեսական համագործակցության հարցերը, իսկ երեկոյան կմասնակցի ժամանած հյուրերի պատվին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անունից տրվող ճաշկերույթին:

Պեկին ՌԴ-ի նախագահի այցի հիմնական ծրագիրը կսկսվի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին: Այդ օրը Չինաստանի մայրաքաղաքում Կայսերական պալատի Հարավային հրապարակում կանցկացվի զորահանդես, որին ներկա կլինեն նաեւ այլ պետությունների ղեկավարներ. այնուհետեւ Պուտինը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության առթիվ կայանալիք հանդիսավոր ընդունելությանը:


© 2009 ARMENPRESS.am