ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի բողոքը

12:22, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:

«ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է Վարդան Պետրոսյանի քրեական գործը ուղարկի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը եռօրյա ժամկետում պետք է տա կարգադրություն ուղղված ՀՀ քրեակատարողական վարչությանը: Այնուհետև, ՀՀ քրեակատարողական վարչությունը պետք է նիստ գումարի և որոշում կայացնի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառել կալանքի բաց ռեժիմ, որից հետո նա ազատ կարձակվի մեկուսարանից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Իր հերթին տուժող կողմը համաձայն չէ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հետ և չի բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու տարբերակը:


© 2009 ARMENPRESS.am