Թեյլոր Սվիֆթը հաղթող է դարձել MTV VMA 2015 մրցանակի «Տարվա տեսագրություն» անվանակարգում

10:33, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հաղթող է դարձել MTV Video Music Awards 2015-ի լավագույն երաժշտական տեսահոլովակների համար մրցանակի «Տարվա տեսագրություն» անվանակարգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian հրատարակությանը:

Երգչուհին հաղթանակ է տարել Bad Blood երգի տեսահոլովակով, որը նա կատարում է ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի հետ միասին:

Օգոստոսի 30-ին Լոս ԱՆջելեսում տեղի է ունեցել MTV Video Music Awards 2015 ամենամյա մրցանակի հաղթողների հայտարարման եւ պարգեւատրման արարողությունը: «Տարվա տեսագրություն» անվանակարգում ներկայացված էին նաեւ երգչուհի Բեյոնսեն, անգլիացիա երիտասարդ կատարող Էդ Շիրանը, պրոդյուսեր, կիթառահար եւ կատարող Մարկ Ռոնսոնը՝ երգիչ Բրունո Մարսի հետ համատեղ, եւ ռեփեր Լամարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


© 2009 ARMENPRESS.am