Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան

17:28, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Բանակցություններ կկայանան Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ բազմակողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջաենի իրադրությունը»,- նշել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости


© 2009 ARMENPRESS.am