Հորդառատ անձրեւները հեղեղել են Բաթումը, բնակիչների մի մասը մնացել է առանց լույսի

10:34, 26 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրեւը, քամին եւ 4-բալանոց փոթորիկը հանգեցրել են Վրաստանի Բաթում քաղաքի հեղեղման, Թբիլիսիից եւ Քութայիսից օգնության են ուղարկվում փրկարար խմբեր, Բաթումի բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրամատակարարման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, շենքերի առաջին հարկերը եւ երկաթուղային կայարանը: Երկար խցանում է գոյացել քաղաքի արվարձանում, որտեղ հարյուրավոր մեքենաներ փորձում են մեկնել Բաթումից:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում տասնյակ կանչեր են գրանցվել օգնության խնդրանքով, մասնավորապես, դրանք կապված են եղել փողոցներում լռված մեքենաների եւ տների առաջին հարկերի ու խանութների ողողման հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости


© 2009 ARMENPRESS.am