Վրաստանի ԱԳՆ-ն պահանջում է դադարեցնել Աբխազիայում երկաթուղու վերականգնումը

10:46, 25 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Վրացական երկաթուղու աբխազական տեղամասի վերականգնումը եւ Ռուսաստանից պահանջում է դադարեցնել այդ անօրինական գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է հանրապետության ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է օգոստոսի 24-ին:

Ավելի վաղ ՌԴ-ը պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Օչամչիրա կայարանից մինչեւ Ինգուրի գետի կամուրջ երկաթուղու վերականգնման համար աշխատում են ՌԴ երկաթուղայն զորքերի շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է «Մոսկվայի հերթական ագրեսիվ եւ սադրիչ գործողությունը» եւ կոչ է արել կանգնեցնել «անօրինական գործողությունը» Աբխազիայի տարածքում:

ԱԳՆ-ը կոչ է անում միջազգային հանրակցությանը՝ միջոցներ ձեռնարկել «անօրինական քաղաքականության կապակցությամբ, որն ուղղված է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ»:


© 2009 ARMENPRESS.am