Սաստիկ հրդեհ Է բռնկել Տոկիոյի մերձակա գործարանում

11:23, 24 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ հրդեհ Է բռնկել Nippon Steel & Sumikin Pipe Co. ընկերության գործարանում՝ Տոկիոյից ոչ հեռու գտնվող Կավասակի քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

Ինչպես նշել Է Kyodo գործակալությունը, քաղաքում մասնակիորեն սահմանափակված Է տրանսպորտի երթեւեկությունը:

Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Տեղում աշխատում են հրշեջ խմբերը: Նախնական տվյալներով՝ գործարանի տարածքում կարող են գտնվել հեղուկացված գազով բալոններ: Տեղեկություններ են ստացվում, որ կրակն անցել Է հարեւան շենք՝ Kao ընկերության ձեռնարկություն:

Պատահարի վայրից հեռարձակվող կադրերում, որոնք ցուցադրում են տեղական հեռուստաալիքները, նկատելի Է, թե ինչպես են ձեռնարկության պահեստների վերեւում բարձրանում սեւ ծխի քուլաները, երեւում են բոցի լեզուները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am