Վրաստան դրամական փոխանցումները կրճատվել են 24,2 տոկոսով

12:48, 21 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվար-հուլիսին դրամական փոխանցումների Էլեկտրոնային համակարգերի օգնությամբ արտասահմանից վրացական առեւտրային բանկեր Է փոխանցվել 632 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ազգային բանկի նյութերում:

Ընթացիկ տարվա յոթ ամսում փոխանցումների ծավալը 202,3 մլն դոլարով կամ 24,2 տոկոսով պակաս Է, քան 2015 թվականի հունվար-հուլիսին:

Հուլիսին Վրաստան Է փոխանցվել 93,4 մլն դոլար, ինչը 43,5 միլիոն դոլարով պակաս Է, քան 2014 թվականի հուլիսին եւ 7 մլն դոլարով պակաս, քան 2015 թվականի հունիսին:

Այս տարվա հունվար-հուլիսին Ռուսաստանից Վրաստան Է փոխանցվել 247,7 մլն դոլար, ինչը կազմում Է փոխանցումների համակարգով ստացված փողերի ընդհանուր ծավալի 39,2 տոկոսը, ԱՄՆ-ից Վրաստան Է փոխանցվել 55,8 մլն դոլար (8,8 տոկոս), Հունաստանից՝ 87,1 մլն դոլար (13,8 տոկոս), Իտալիայից՝ 60,6 մլն դոլար (9,6 տոկոս):

2015 թվականի հունվար-հուլիսին Վրաստանից արտասահմանյան երկրներ Է փոխանցվել 97,4 մլն դոլար, ինչը 2,1 մլն դոլարով ավելի Է, քան 2014 թվականի հունվար-հուլիսին:


© 2009 ARMENPRESS.am