Մերկ ծանրորդը դարձել Է նորվեգական «Փառքի րոպեի» աստղը

15:53, 20 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայում որպես Էյնար (Einar) ներկայացած 38-ամյա տղամարդը դարձել Է տաղանդների շոուի աստղ: Նա բեմ Է դուրս եկել սեւ խալաթով եւ հայտարարել, թե մտադիր Է համաշխարհային ռեկորդ սահմանել, այնուհետեւ վրայից նետել Է հագուստը եւ մեկ քայլ արել դեպի ծանրաձողը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local-ին:

Հեռուստաեթերի համար տղամարդու ինտիմ մասը ծածկել են ոսկե աստղի պատկերով: Ծանրորդի ելույթը խիստ զարմացրել Է թե՛ հանդիսականներին, թե՛ մրցավարներին, քանի որ վաղօրոք ոչ ոք չգիտեր, թե նա ինչ Է պատրաստվում անել: Բեմ դուրս գալուց առաջ Էյնարին հարցրել են, թե հուզվում Է արդյոք: «Ոչ ծանրաձողի համար,- պատասխանել Է մասնակիցը:- Ես փոքր-ինչ նյարդայնանում եմ իմ հագուստի պատճառով»: Հայտնի չԷ՝ նորվեգացին անցել Է արդյոք մրցույթի հաջորդ փուլ:


© 2009 ARMENPRESS.am