Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղ են աճեցրել լաբորատորիայում

12:12, 19 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում մարդու ուղեղ են աճեցրել: Մաշկի բջիջներից բուծված օրգանոիդը չափով փոքր-ինչ մեծ Է սիսեռահատից, սակայն ֆունկցիոնալ եւ կառուցվածքային առումով գրեթե նույնական է մարդու հինգշաբաթական պտղի ուղեղին: Օրգանոիդից առանձնանում են սաղմնային ողնուղեղը եւ աչքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանում են գիտնականները, նախաուղեղը գիտակցություն չունի, իսկ դրա վրա կատարված գիտափորձերը կօգնեն փորձարկելու Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցումներ:     

«Մենք վաղուց ենք աշխատում այն բարդագույն խնդիրների լուծման վրա, որոնք կապված են ուղեղի հիվանդությունների հետ, որոնք մեծ ցավ ու տառապանքներ են պատճառում: Ուղեղի այս մոդելի հայտնվելը ճեղքում Է խոստանում բժշկագիտության բնագավառում»,- BBC-ին տված հարցազրույցում ասել Է հետազոտական խմբի ղեկավար Ռենե Անանդն Օհայոյի համալսարանից:

Լուսանկարը`Getty Images


© 2009 ARMENPRESS.am