Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը Բեռլինում կքննարկեն Դոնբասի իրադրությունը

10:39, 19 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 24-ին կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն եւ զորքերը պետք է դուրս բերվեն… Երկրորդ, մենք պետք է վերականգնենք այն պայմանները, որոնք անհրաժեշտ են Դոնբասում ընտրություններ անցկացնելու համար: Հուսով եմ, որ հանդիպումը կօգնի մեզ առաջ շարժվել այդ երկու ուղղությամբ: Մենք հույս ունենք լուծում գտնել ամենաուշը մինչեւ դեկտեմբեր»,- ասել է Ֆաբիուսը:

ԳՖՀ-ի կառավարական շրջանների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Մերկելի, Օլանդի եւ Պորոշենկոյի հանդիպումը օգոստոսի 24-ին կկայանա Բեռլինում:


© 2009 ARMENPRESS.am