ՊԲ-ում մեկնարկել է բանակային նոր ուսումնական փուլը

16:26, 18 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ-ում օգոստոսի 18-ին մեկնարկել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այդ առիթով բոլոր զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ ուսումնական փուլի հիմնական ձեռքբերումներին և բացթողումներին, նշվել են այն հիմնական խնդիրները, որոնք պետք է իրենց լուծումը ստանան ամառային ուսումնական փուլի ընթացքում:

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Պաշտպանության նախարարը, շնորհավորելով անձնակազմին, խոսել է տարածաշրջանային արդի և հավանական զարգացումների, առաջնագծում շարունակվող լարվածության մասին` նշելով, որ բոլոր մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավել կարող են միայն պատրաստված ստորաբաժանումները, իսկ այդ առումով նոր ուսումնական փուլը, հրամկազմի համար կլինի անձնակազմին  ուսուցանելու հերթական հնարավորությունը:

Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որոնք կշարունակվեն նաև առաջիկա օրերին:  


© 2009 ARMENPRESS.am