Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Վրաստան

11:22, 18 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի  Հայաստանի հավաքականը օգոստոսի 18-ին մեկնել է Վրաստանի Դուշետի բնակավայր, որտեղ Լաս Վեգասում սեպտեմբերի  7-12-ին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Վրացական հավաքինԱրայիկ Բաղդադյանի գլխավորությամբ կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիևը, Էդգար Ենոքյանն ու Լևան Բերիանիձեն, ինչպես նաև մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Արայիկ Բաղդադյանի տեղեկացմամբ` հավաքականի անդամներն օգոստոսի 27-ին կվերադառնան Դուշետիից, իսկ 30-ին կմեկնեն Լաս Վեգաս, և տեղում վերջին հավաքը կանցկացնեն ու կսկսեն պայքարը աշխարհի առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար:


© 2009 ARMENPRESS.am