Կոնգրեսը պետք է մերժի Իրանի հետ համաձայնագիրը. Ջեբ Բուշ

11:23, 12 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսը պետք է մերժի Իրանի հետ համաձայնագիրը, որը չեղարկում է նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ջեբ Բուշը:

Նա օգոստոսի 11-ին Ռոնալդ Ռեյգանի Նախագահական գրադարանում հանդես է եկել իր առաջին արտաքին քաղաքական ճառով այն բանից հետո, երբ հունիսի 15-ին պայքարի մեջ մտավ 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու ընտրվելու համար:

«Մենք պետք է կանգնեցնենք Իրանի հետ գործարքը: Իսկ եթե Կոնգրեսը դա չանի, ապա այդ խնդիրը կծառանա նոր նախագահի առջեւ: Եթե ես զբաղեցնեմ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, ապա իմ պլաններում կլինի անհապաղ սկսել այդ գործընթացը»,- հավելել է Բուշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը`  AP


© 2009 ARMENPRESS.am