Լավրով. ԻՊ դեմ պայքարի համար կոալիցիա ստեղծելու` Պուտինի գաղափարը հետաքրքրել է ՌԴ գործընկերներին

13:27, 9 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար լայն հակաահաբեկչական ճակատի ձեւավորման մասին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը հետաքրքրել է միջազգային ասպարեզում Ռուսաստանի գործընկերներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

«Նախագահ Պուտինի նախաձեռնությունը հետաքրքրել է բոլորին: Այն ենթադրում է կոալիցիայի ձեւավորում նրանցից, ովքեր արդեն պայքարում են ու ում համար ԻՊ-ն անթույլատրելի է»,- ասել է Լավրովը` խոսելով օգոստոսի 2-6-ին Քաթար եւ Մալազիա կատարած այցերի ընթացքում հանդիպումների արդյունքների մասին: 


© 2009 ARMENPRESS.am