Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերում պայքարը կշարունակեն Բուրջ Համուդի, Ստեփանակերտի և Գյումրու թիմերը

09:55, 7 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերի մրցումներն ավարտվեցին. հետագա պայքարը կշարունակեն Ստեփանակերտի, Բուրջ Համուդի և Գյումրու թիմերը: Ստեփանակերտում կայացած վոլեյբոլի մրցաշարում վերջին տուրի խաղում Գյումրու թիմը պարտվեց Ստեփանակերտին, բայց կշարունակի պայքարը, իսկ առաջին տեղով հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացավ Ստեփանակերտի վոլեյբոլի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտբոլի ենթախմբում վերջին տուրի կենտրոնական խաղում Արցախի թիմը ոչ-ոքի 0-0 խաղաց Բուրջ Համուդի թիմի հետ և առաջին տեղով դուրս եկավ խմբային փուլից: Լիբանանյան թիմը ևս կշարունակի պայքարը:

Թիմերն իրենց մրցակիցներին կիմանան օգոստոս 7-ին և օգոստոսի 8-ի մեկօրյա հանգստից հետո կշարունակեն պայքարը: 


© 2009 ARMENPRESS.am