Վրաստանը մտադիր չԷ միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

15:17, 6 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը մտադիր չԷ միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ես՝, որպես կառավարության ղեկամար, կարծել եմ ու կարծում եմ, որ Վրաստանը չպետք Է միանա Եվրամիության կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին,-ասել Է նա:-Մենք նման դիրքորոշում ենք ունեցել անցյալ տարի, այդ դիրքորոշումը մնացել Է նաեւ այժմ, մենք չենք պատրաստվում այն փոխել»:

«Ավելի քան մեկ տարի առաջ (2014 թվականի հունիսի 23-ին) մենք միացանք ՌԴ-ի նկատմամբ Եվրամիության սահմանած 15 պատժամիջոցներից միայն մեկին»,-ճշտել Է վարչապետը՝ նկատի ունենալով Ղրիմում եւ Սեւաստոպոլում թողարկված արտադրանքի ներմուծումը:

Ղարիբաշվիլին ընդգծել Է, որ «Վրաստանը թանկ Է գնահատում այն, որ վերջին տարիներին հաջողվել Է վերականգնել ու զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչը երկու երկրների միջեւ կառոցողական երկխոսության արդյունք Է»: «Մենք ցանկանում ենք այսուհետեւ Էլ զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը ՌԴ-ի հետ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am