Մանկական «Նոր ալիք»-ի պատվիրակ Մերի Քոչարյանի երգերից մեկը փոխվել է

14:09, 6 Օգոստոս, 2015

ՂՐԻՄ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական «Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Մերի Քոչարյանն այժմ Ղրիմում է, մասնակցում է երաժշտական տոնի փորձերին: 12-ամյա երգչուհին շատ լավ է և պատրաստվում է օգոստոսի 11-13-ն անցկացվող իրադարձությանը:

Մերիի հայրը` Արթուր Քոչարյանը, Ղրիմից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:

«Մերին երկու մրցութային օրերին էլ կատարելու է հայալեզու երգեր: Մեկը նրա նոր երգն է, մյուսը` «Հայաստանը դու ես» ստեղծագործությունը»,-նշեց երգչուհու հայրը: Բացի այդ, Մերին չի կրելու այն հագուստը, որը նրա համար կարել է դիզայներ Վահան Խաչատրյանը:

Ավելի վաղ Մերի Քոչարյանի երաժշտական պրոդյուսեր, երգիչ Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրել էր, որ Մերիի համար  նոր երգ են պատրաստել. նա և Մարտին Միրզոյանը ստեղծագործության հեղինակներն են: Երկրորդ օրը Մերին անգլալեզու ստեղծագործություններ պետք է կատարեր:   

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:


© 2009 ARMENPRESS.am