Հայազգի պրոֆեսորն արժանացել է «Կին ինժեներների ընկերակցության» տարվա մրցանակին

22:00, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Իլինոյիսի համալսարանի պրոֆեսոր հայազգի Նաիրա Հովակիմյանն արժանացել է «Կին ինժեներների ընկերակցության» 2015 թվականի «Տարվա ձեռքբերում» մրցանակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովակիմյանը պատվավոր մրցանակին արժանացել է մաթեմատիկական ղեկավարման տեսության զարգացման մեջ ունեցած ներդրումի համար, որը կարող է կիրառվել նաև ճգնաժանային իրավիճակների ժամանակ անվտանգության ապահովման համակարգերում:

Մրցանակը դափնեկրին կշնորհվի հոկտեմբերի 23-ին` «Կին ինժեներների ընկերակցության» համաժողովի ժամանակ: «Մեծ պատիվ է դասվել այն տաղնադավոր կանանց շարքը, ովքեր ժամանակին արժանացել են այս պատվին»,- ասել է Հովակիմյանը:

Նաիրա Հովակիմյանը L1 ղեկավարման համակարգի տեսության մշակողն է: Այս համակարգը տալիս է հնարավորություն ծրագրավորել այնպիսի ղեկավարման համակարգեր, որոնք անխափան կաշխատեն անորոշության պայմաններում: Նաիրա Հովակիմյանի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:


© 2009 ARMENPRESS.am