Համահայկական խաղերի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում Բուրջհամուդը հաղթեց Սպահանին

21:15, 5 Օգոստոս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի ֆուտբոլ մարզաձևի արցախյան ենթախմբում կայացած Բուրջհամուդ-Սպահան խաղը  Արցախում կայացած ամենադիտարժան հանդիպումներ էր:

Ասկերանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Բուրջհամուդի տղաները հաղթեցին 2-1 հաշվով: Նրանք հաջողության հասան վերջին րոպեին խփած գոլի 11 մետրանոցի շնորհիվ: Բուրջհամուդի թիմն աչքի էր ընկնում իր արագությամբ և ստեղծագործ խաղով:

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերը մայրաքաղաք վերադարձան միևնույն ավտոբուսով, և Սպահանի թիմի յուրաքանչյուր անդամ շնորհավորեց լիբանանյան թիմի իրենց հայրենակիցներին:

Օգոստոսի 6-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում կկայանա կենտրոնական հանդիպումներից մեկը՝ Արցախ-Բուրջհամուդ: Այս թիմերից յուրաքանչյուրն ունի մեկական հաղթանակ, և այս խաղում հաղթանակը դուրս կբերի նրանց Համահայկական խաղերի հաջորդ փուլ: 


© 2009 ARMENPRESS.am