Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի տասնյակում չէ

12:24, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը լքեց է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը: ՖԻԴԵ-ի օգոստոս ամսվա նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ամենաուժեղ շախմատիստը 11-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակի մեջ ընդգրկվել են նաև Վիշի Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարաունան, Անիշ Գիրին, Սո Ուիսլին, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Դինգ Լիրենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող շախմատիստներից ՖԻԴԵ-ի ցուցակում են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը:                           


© 2009 ARMENPRESS.am