Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով քուվեյթահայ մարզիկները մեկնել են Հայաստան

11:18, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Քուվեյթի հայ համայնքի մասնակիցները հուլիսի 31-ի առավոտյան մեկնել են Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից, մասնակիցները Հայաստան են մեկնել թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծ. վարդապետ Զոբույանի գլխավորությամբ:

Համահայկական առաջին ամառային խաղերը կայացել են 1999 թվականին Երևանում: Այդ խաղերին  մասնակցել է 1141 մարզիկ: Առաջին խաղերի մասնակից երկրների թիվը կազմել է 23, իսկ մասնակից քաղաքներինը`63:  Համահայկական 6-րդ մարզախաղերն այս տարի կանցկացվեն օգոստոսի 2-13-ը:


© 2009 ARMENPRESS.am