Երևանում փոսալցվում են գլխավոր ու երկրորդական փողոցները

17:38, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասֆալտապատման աշխատանքների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների համատեքստում, մարտի սկզբից մայրաքաղաքում մեկնարկել են գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային տարածքների, այգիների ասֆալտապատ հատվածների  փոսերի վերացման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացը ներառել է Երևանի բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով նախատեսվում է աշխատանքներ ծավալել 165000 քմ տարածքում: Այս պահին իրականացված է 120000 քմ տարածքում: Տարեկան ծրագրի ավարտ է սահմանվել նոյեմբերի 30-ը:


© 2009 ARMENPRESS.am