190 երկրներում գործարկվել Է Windows 10 համակարգը

12:05, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 190 երկրներում գործարկվել Է Microsoft կորպորացիայի Windows 10 գործառնական համակարգը: Որպես անվճար նորացում Windows 10-ը  մատչելի Է Windows 7 եւ Windows 8/8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերի համար: 2016 թվականի օգոստոսից այդ նորացումը կլինի վճարովի: Microsoft-ն ակնկալում Է, որ 3 տարի հետո ամբողջ ախարհում Windows 10-ի կանցնի մեկ միլիարդ սպասրակյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առայժմ Windows-ի նոր տարբերակը մատչելի կլինի համակարգիչների եւ պլանշետների համար: Պլանավորվում Է, որ մինչեւ տարեվերջ այն կգործարկվի նաեւ այլ սարքերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am