6,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

10:11, 27 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 27-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի նահանգի ափերի մոտ, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 04.49-ին (Երեւանի ժամանակով 08.49-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Նիկոլսկի բնակավայրից 103 կիլոմետր դեպի հարավ: Երկրաշարժի օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա: 

Հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am