Քիմ Քարդաշյանը կրկին խոսել է Հայաստան այցից

12:11, 22 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը կրկին հիշել է Հայաստան այցն ու նկար հրապարակել Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո սկսված ֆոտոսեսիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստագրամի իր էջում ռեսալիթի շոուի աստղը իսպանական Vogue-ի ֆոտոշարքի լուսանկարին թողել է հետևյալ մակագրությունը. «Հենց նոր էի վերադարձել Հայաստանից, հղի և հոգնած, ուզում էի ննջել, երբ նրանք սկսեցին ֆոտոշարքի նկարահանումը»: Իսպանական հրատարակության համար նա լուսանկարվել է առանց դիմահարդարման:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլին ժամանեց Երևան: Քիմը և նրա ընտանիքի անդամներն այցելեցին տարբեր վայրեր, եղան նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության էր արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր անդրադարձան Հայոց ցեղասպանությանը:


© 2009 ARMENPRESS.am